Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դիլիջանի ոլորանները և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները:

Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Գորիս (ցածր տեսանելիություն), Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում