Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հրազդանի, Գավառի, Սևանի, Եղվարդի, Կոտայքի, Իջևանի, Լոռու, Արթիկի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Ապարանի, Տավուշի, Արագածի, Ախուրյանի, Նոյեմբերյանի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:

Արթիկի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի ճանապարհներին բուք է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում