««Տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ այլևս չի լինելու». Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ Նյու Յորքում

««Տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ այլևս չի լինելու». Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ Նյու Յորքում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, 168.am: Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է:

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նախարարը:

«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում