Արցախի Նախագահն ընդունել է ՀՀԿ պատվիրակությանը

Արցախի Նախագահն ընդունել է ՀՀԿ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Նախագահն արժեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում