AM | RU
USD
EUR
RUB

Իրանցի գործարարը հետաքրքրված է Գեղարքունիքի մարզում մի շարք արտադրությունների կազմակերպմամբ

 

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Իրանի Իսլամական Հանրապետության «Սեփահան Ացետելենի» գործարանի տնօրեն Ֆահրադ Նասիր Նիան հետաքրքրված է Գեղարքունիքի մարզում մի շարք արտադրությունների կազմակերպմամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին իրանցի գործարարը հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում: 

Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց իրանցի գործարանատերը, իր ղեկավարած գործարանը զբաղված է թթվածնի եւ ազոտի արտադրությամբ ու հաջողությամբ համագործակցում է ուկրաինական կազմակերպության հետ: Ֆահրադ Նասիր Նիան նշեց, որ ինքը ցանկություն ունի Գեղարքունիքի մարզում կազմակերպել նմանատիպ արտադրություն եւ հարկ է համարում նախապես տեղեկանալ արտադրական համապատասխան տարածքների կարգավիճակի, արտադրության կազմակերպման հնարավորությունների, ներմուծման ու արտահանման հետ կապված կանոնակարգերի, օտարերկրյա ներդրումների համար սահմանված հարկային արտոնությունների եւ այլ մանրամասների մասին: «Մենք, ազոտի ու թթվածնի արտադրության կազմակերպումից բացի, կարող ենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ ձեր մարզում հիմնել պլաստիկ իրերի, կաթնամթերքների՝ ներժից պատրաստված տարաների, հանքային ջրերի, ասֆալտի, տեքստիլ իրերի արտադրություններ, Սեւանա լճին մոտիկ կառուցել հանգստյան գոտիներ: Բայց մինչ այդ մենք պետք է հասկանանք, թե ինչ արտադրական միջավայրի, նրբությունների, դժվարությունների հետ գործ ունենք, ինչ աջակցություն կարող ենք ստանալ Հայաստանի կառավարությունից, ինչպիսի փոխադարձ շահեր կարող ենք ունենալ իմ թվարկած արտադրությունների գործարկմամբ: Անկեղծ ասած, մենք թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում նախկինում փորձել ենք իրականացնել ներդրումային արտադրական ծրագրեր, սակայն բախվել ենք բազմաթիվ դժվարությունների: Հիմա, երբ Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության շնորհիվ բարելավվել է ներդրումային միջավայրը, որոշել ենք համագործակցել ձեզ հետ եւ անցնել գործի»,- նշեց իրանցի գործարարը:

Մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ իրանցի գործարանատիրոջ ներդրումային բոլոր ձեռնարկները Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով կլինեն պաշտպանված ու կստանան բավարար աջակցություն:

«Հիմա Հայաստանի Հանրապետությունում կարելի է ձեռնարկել ցանկացած գործ՝ ներդրումներ կատարելով ամենատարբեր ուղղություններում: Որպես խրախուսման ձեւ՝ պետությունը որոշ ոլորտներում սահմանում է հարկային ու մաքսային արտոնություններ: Բացի այդ, պետությունն ամեն կերպ երաշխավորում է, որ ձեր բիզնեսը մեր երկրում լինի օրենքով պաշտպանված: Մենք ունենք բավականին շատ արտադրական տարածքներ, մասնագետ կադրեր, բանվորական ուժ, բավարար արտադրական ռեսուրսներ: Կարծում եմ, որ համագործակցված աշխատանքի դեպքում երկուստեք կկարողանանք լուրջ հաջողություններ արձանագրել: Մեր աշխատանքային խումբը կուղեկցի ձեզ հետաքրքրող արտադրական տարածքներ, մեր կողմից կտրամադրվեն ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Մենք ձեզ կաջակցենք բոլոր խնդիրներում, որոնք առաջ կգան համագործակցության ընթացքում: Միաժամանակ ձեզ հրավիրում ենք մասնակցելու այս տարվա մայիսին կայանալիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական համաժողովին, որտեղ հնարավորություն կունենաք ներկայացնելու ձեր ներդրումային փաթեթները»,- առաջարկեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Ֆահրադ Նասիր Նիան ոչ միայն ընդունեց Գնել Սանոսյանի հրավերը, այլեւ խոստացավ իր հետ բերել նաեւ իրանցի մի խումբ գործարարների, ովքեր հետաքրքրված են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելով: «Իրանում մենք ունենք գործարար աշխարհի ներկայացուցիչների պալատ, որտեղ քննարկում ենք մեր տնտեսական իրավիճակը, համագործակցության խնդիրները, առաջիկա անելիքները: Մեր գործընկերները հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումներ կատարելու, նոր ձեռնարկներ իրականացնելու հետ կապված խնդիրներով: Ես այնտեղ կներկայացնեմ մեր հանդիպման եւ նախնական համագործակցության արդյունքները, եւ, համոզված եմ, դրանից հետո ինձ հետ ձեր համաժողովին մասնակցելու ցանկություն կունենան նաեւ իրանցի այլ ներդրողներ»,-հավաստեց իրանցի գործարարը:

Հանդիպումից հետո Ֆահրադ Նասիր Նիան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատանքային խմբի ուղեկցությամբ այցելեց Գավառ քաղաքի արտադրական տարածքներ:

Լրահոս
Թրամփը զրուցել է իր երկրին ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրող Էրդողանի հետ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է Զարիֆը՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակնամն մասին Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Լավրովի և Պոմպեոյի հանդիպման ժամն ու վայրը հայտնի է. Օրակարգի մասին լռում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք» Եղանակը աստիճանաբար կտաքանա Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից Արման Սաղաթելյան. «ԱԽ քարտուղարն անվտանգության խնդիրներ է ստեղծում» Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan