AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյան. Ապրիլյան պատերազմի մասին վտանգավոր միֆեր են շրջանառվում

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Panorama.am2016-ի ապրիլից երեք տարի անց էլ շատ հարցերի շուրջ իրարամերժ տեղեկություններ են տարածվում, տարբեր գնահատականներ են տրվում։ Դրանց ու նախօրեին Արցախի պաշտպանության փոխնախարարի հրաժարականի մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդկան Տիգրան Աբրահամյանի հետ։

Panorama.am-Պարոն Աբրահամյան, կրկին շրջանառության մեջ են դրվել լուրերն այն մասին, որ ապրիլյան պատերազմի մասին անհրաժեշտ հետախուզական տեղեկատվությունը ժամանակին փոխանցվել է Արցախին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Տիգրան Աբրահամյան-Չգիտեմ ով և ինչու է փորձում ամեն ինչ բարդել կամ քննադատության սլաքներն ուղղել Արցախի ուղղությամբ, բայց ասեմ, որ դա ոչ մի լավ տեղ չի տանելու, առաջին հերթին հենց իրենց համար: Մի քանի անգամ ասել եմ ու շարունակում եմ ասել, որ տեղեկատվությունն եղել է առաջնագծի տարբեր ուղղություններով դիվերսիոն հետախուզական խմբերի առաջխաղացման մասին, որը հատուկ էր 2014-2016 ժամանակահատվածին: Այնինչ, դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումը սկսեց ուղեկցվել Ադրբեջանի զինանոցի գրեթե բոլոր տեսակների ակտիվ աջակցմամբ:

Եվ հասկանալու համար, թե ինչպիսին է եղել ՊԲ-ի գործողությունների արդյունավետությունը, պետք է վերլուծել բոլոր այն գործողությունները, որոնք եղել են Հադրութի հարավային թևից (նախկինում Ջեբրայիլ)՝ վերջացրած հյուսիսային ուղղությամբ (եղնիկներ):

Ապրիլյան մարտական գործողությունների մասին խոսելիս, տարբեր պատճառներով, միայն քննարկման է դրվում Թալիշի կամ Ջեբրայիլի ուղղությամբ մարտերի հատվածական ուղղությունները: Հազվադեպ է խոսվում այն մասին, թե ինչպես են հետ մղվել ադրբեջանական գործողությունները Տոնաշենի (Եղնիկների) ուղղությամբ կամ Ջեբրայիլի ձախ թևում, երբ ադրբեջանական կողմը ավիացիա կիրառեց, իսկ արդյունքում երկու ուղղաթիռ կորցրեց, նաև մարդկային ուժ, որոնք փորձում էին ներթափանցել այդ ուղղություններով:

Կենտրոնական ուղղությամբ, ՊԲ ուժերը ժամանակին ֆիքսելով Ադրբեջանի մտահաղացումը, հենց հակառակորդի խորքում խոցեցին՝ ոչնչացնելով Ադրբեջանի զրահատեխնիկայի և հրթիռահրետանային մեծ թվով միջոցներ, ինչպես նաև՝ պատճառելով մարդկային ուժի մեծ կորուստներ: Արդյունքում կանխեցինք հակառակորդի՝ ամենախոշոր օպերացիան, որը չմեկնարկած տապալվեց:

Մարտակերտի ուղղությամբ ծավալված մարտերի արդյունքում ձախողվեց Ադրբեջանի՝ այդ ուղղությամբ պլանավորված ներթափանցումը Մարտակերտ բնակավայրի ուղղությամբ, ինչը հասկանալի է, թե ինչ աղետալի հետևանքներ կարող էր ունենալ:

Առաջնագծի մյուս ուղղություններում ևս հայկական զինուժը տեղային կանխարգելիչ գործողություններ իրականացրեց, ինչի արդյունքում հակառակորդի մտադրությունը ողջ ճակատով գրոհելու՝ վերջնականապես տապալվեց:

Panorama.am-Որպես հիմնական խնդիր, այս տարիների ընթացքում առաջ էր քաշվում կապի համակարգի, սննդի, փամփուշտների սպառման հարցերը: Արդյո՞ք հիմա էլ այդպիսի խնդիր կա:

Տիգրան Աբրահամյան- Կապի համակարգի խնդիրներ անշուշտ եղել են, ինչն անհնար է հերքել: Այսօր մեր կապի համակարգն անճանաչելիորեն փոփոխության է ենթարկվել ու այսօր լրիվ այլ վիճակ ունենք: Ինչ վերաբերվում է սննդի ու փամփուշտի հետ կապված լուրերին, ապա դեռ չեմ կարող ասել, թե ով էր այդ խայտառակ ապատեղակտվության հեղինակը, սակայն ոչ մի դիրքում նման խնդիր չի եղել: Ես սա ասում եմ շատ վստահ: Այսպես ասեմ, չի եղել դիրք, որտեղ վերահսկողությունը կորցրել ենք այն պատճառով, որ այդտեղ սննդի կամ փամփուշտի խնդիր է եղել:

Նախ, սննդի մասով. 2016 թվականի մարտական գործողությունների օրերին, մարտական հերթապահություն անցնող ստորաբաժանումները հիմնական սնունդը ստացել են շաբաթական կտրվածքով (բացի մի քանի սննդատեսակից) և անհնար է 2-3 օրվա ընթացքում սննդի սուր խնդիր ունենալ: Իսկ դիրքերում գտնվող ստորաբաժանումների հերթափոխը մեկ օր առաջ էր եղել:

Երկրորդ, գաղտնիք չի, որ առաջին օրվա գործողությունների արդյունքում հակառակորդի վերահսկողության տակ ավելի շատ մարտական դիրքեր են եղել, քան ապրիլի 5-ի դրությամբ, որովհետև ապրիլի 3-ից հետո, հայկական կողմի հակահարձակվողական գործողությունների արդյունքում մեծ թվով դիրքեր վերադարձվել են մեր վերահսկողության տակ:

Այն դիրքերը, որոնք վերադարձրել ենք, մանրամասն ուսումանսիրվել են, այդ դիրքերից որևէ մեկում, որոնք 1-2 օր առաջ կորցրած ենք եղել, և ռազմամթերք է եղել և սնունդ:

Կրկնում եմ՝ չգիտեմ, ով կամ ինչի համար է այդ միֆը զարգացրել, սակայն ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մեր խնդիրը ոչ փամփուշտի պակասն է եղել, ոչ էլ սննդային հարցերը:

Panorama.am- Այս տեսանկյունից մի հարցադրում էլ կա, որի պատասխանը դեռ չունենք: Ինչո՞ւ առհասարկ հակահարձակվողական գործողություններ չիրականացվեցին:

Տիգրան Աբրահամյան- Իսկ ո՞վ է ասել, որ հակահարձակվողական գործողություններ չեն իրականացվել, այդ դեպքում ինչպես է՞ հաջողվել, օրինակ՝ Թալիշի ուղղությամբ, ձախ թևում, գործողություններ իրականացնել ու մեծ թվով մարտական դիրքեր հետ բերել մեր վերահսկողության տակ:

Չափազանց վտանգավոր եմ համարում 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների մասին տոտալ ապատեղակատվության տարածումը, որի հիմնական նպատակը զինված ուժերի վարկաբեկումն է: Ոմանք, իհարկե, անիրազեկության արդյունքում են «ընդհանուր ալիքի տակ» հայտնվում, սակայն տեսանելի են նաև խմբեր, ուժեր, որոնք տարբեր խնդիրներ լուծելու ճանապարհին փորձում են խոցման առանցքում պահել մեր բանակը:

Երկրորդ խնդիրը, որ այսօր ես տեսնում եմ՝ ապրիլյան օրերին մարտի դաշտում պայքար, կյանքի ու մահվան ճանապարհով անցած մեր սպաների ու զինվորի արածի նսեմացումն է, ինչը չափազանց վտանգավոր է և ուղիղ հարված է ինչպես մեր բանակին, այնպես էլ հասարակությանը: Դա ուղիղ հարված է մեր պետականությանը:

Panorama.am-Տարբեր թվեր են ներկայացվում նաև զոհերի մասին, ի վերջո, որքան զոհ ենք ունեցել ապրիլյան պատերազմում:

Տիգրան Աբրահամյան-2016 թվականի ապրիլի 2-5-ը՝ մինչև ժամը 12։00-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ, ապրիլի 5-ից մայիսի 20-ը՝ հաշվի առնելով, որ բանավոր պայմանավորվածությունն, ըստ էության, լիարժեքորեն չէր պահպանվում, ունեցել ենք ևս 25 զոհ, որոնցից ոչ բոլորն էին մարտական զոհեր:

Panorama.am-Եվ վերջին հարցը, զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը: Այս ընթացքում տարաբնույթ հայտարարություններ մեկնաբանություններ եղան, ինչպես իր, այնպես էլ 2018 թվականի ընթացքում պաշտոնաթող եղած զինվորականների մասին:
Տիգրան Աբրահամյան-Եկեք տրամաբանության մեջ նայենք: Մեր երկրում ամեն օր խոսում են պատերազմի հավանականության, որոշ դեպքերում՝ նույնիսկ անխուսափելիության մասին: Այդ մասին ավելի հաճախ խոսում են Ադրբեջանում, էլ չեմ ասում միջազգային հեղինակավոր կենտրոնների ոչ լավատեսական զեկույցների մասին:

Սամվել Կարապետյան, Լևոն Մնացականյան, Արշավիր Ղարամյան. այս անունները շարունակելի են: Այս մարդիկ, աննախադեպ մարտական ուղի անցած, անչափ փորձառու զինվորականներ են, ովքեր մեր երկրին անհրաժեշտ էին ինչպես 90-ականների առաջին պատերազմում, մինչև 2016 ապրիլ ու հիմա: Ադրբեջանը պատմության աղբանոցից փնտրում, մարդիկ է գտնում, փոշիները մաքրում, վերածում հերոսի և սերունդ դաստիարակում, իսկ ի՞նչ ենք անում մենք: Մեր հերոսներին վարկաբեկում ենք, խոցելի դարձնում, հետո խոսում համերաշխության կամ միասնության մասին: Չի ստացվի այդպես:

Այս մարդկանց անցած ճանապարհը, հայտարարությունները, մտահոգությունները պետք է դիտարկել Ադրբեջանից մշտապես սպառնացող վտանգի տրամաբանության մեջ: Այս մարդիկ այսօր բանակում չեն միայն թղթի վրա գրած, բայց իրենք այն մարդիկ են, ովքեր անկախ իրենց կարգավիճակից, հնարավոր պատերազմի կամ դրա վտանգի դեպքում առաջինն են մեկնելու այնտեղ, որտեղ պետք է լինեն. ես դրանում համոզված եմ:

Լրահոս
Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում» Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է Թուրքիան տանկեր է կուտակում սիրիական սահմանին Ուկրաինացի և վրացի պատգամավորները վիճարկեցին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մանդատների հաստատումը Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan