«Ժամանակ». Կաթի գնի նվազումից տուժում են ոչ միայն կաթ արտադրողները, այլ սպառողները

«Ժամանակ». Կաթի գնի նվազումից տուժում են ոչ միայն կաթ արտադրողները, այլ սպառողները

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ մթերող ընկերությունները հերթական անգամ իջեցրել են կաթի մթերման գինը՝ 130 դրամից դարձնելով 120 դրամ:

Կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները փորձում են ինքնակազմակերպվել և բողոքի գործողություններ կազմակերպել, սակայն այնքան էլ վստահ չեն, որ դա ինչ-որ արդյունք կտա: Հայաստանում կաթի գնի նվազումը պայմանավորված է կաթնամթերքի արտադրության ոլորտում պետական վերահսկողության բացակայությամբ, կաթնամթերք արտադրողները գերադասում են կաթնամթերք արտադրել չոր կաթով կամ դրա փոխարինիչներով, արդյունքում տուժում են ոչ միայն կաթ արտադրողները, այլ նաև անորակ ապրանք սպառողները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում