ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ տեղերում առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ տեղերում առկա է մերկասառույց

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ տարածքում ապրիլի 4-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում