Դաշնակցությունը հետևողական է Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման գործում

Դաշնակցությունը հետևողական է Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման գործում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, FacebookՀարգելի հայրենակիցներ
ՀՅԴ-ն ապրիլի 2-ին Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով բողոքի ակցիա իրականացրեց դատախազության շենքի առջև:Այս օրերին հիշողությունը կորցրած որոշ լրատվամիջոցներ,հասարակական ,քաղաքական գործիչներ,ֆեյքեր, սկսեցին տարածել թե ինչու է Դաշնակցությունը միայն հիմա հիշում իր ընկերոջ սպանության մասին, ,որոշները նույնիսկ իրենց թույլ տվեցին անել գռեհիկ մեկնաբանություններ:
Նմանների հիշողությունը վերականգնելու համար ներկայացնում եմ թե ինչ ենք արել անցած 6 տարիների ընթացքում

2013 Ապրիլ 02—-ՀՅԴ Գերագույն Մարմնի հայտարարությունը:
2013 Մայիս 15—- ՀՅԴ-ն դատապարտել է վանդալիզմի, ստորության ցուցադրական գործողությունը:

2013 հունիս 13— ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ՝պահանջելով գործի արագ բացահայտում:

2013 Հուլիս 12—ՀՅԴ ԳՄ-ն հրավիրել է մամուլի ասուլիս և
հայտարարել «Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» հասարակական շարժման ստեղծման մասին:

2013 Սեպտեմբեր 2—- Բողոքի ակցիա` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով՝ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց:

2013 Հոկտեմբեր 29—-«Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժումը բողոքի երթ է կազմակերպել նախագահական նստավայր ՝ Սերժ Սարգսյանից պահանջելով սպանության բացահայտում:

2013 հոկտեմբեր 28–ՀՅԴ ԳՄ անդամները Հրաչ Մուրադյանի սպանության գործով հանդիպել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

2014 Ապրիլ 2—-Ի նշան բողոքի փակվել է Աշտարակ-Երևան ճանապարհը

2014 Ապրիլ 3—- ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այցելել է Հրաչ Մուրադյանի տուն. ՛խոստանալով անել հնարավորը գործի բացահայտման համար

2015 Ապրիլ 01 — Մոմավառություն՝ ի հիշատակ Հրաչ Մուրադյանի:

2015 Ապրիլ 02 — Սգո երթ գյուղապետարանի մոտից Զորաց Պանթեոն. Կարգախօս՝ հիշում ենք և պահանջում

2015 հունիս 8—-ԱԺ նիստում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթում ոչ բավարար գնահատեց հանրային հնչեղություն ունեցող գործի բացահայտմանն ուղղված՝ գլխավոր դատախազության գործողությունները: Նա մասնավորապես, անդրադարձավ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը՝ այն համարելով ոչ լիարժեք ու անբավարար:

2016 ապրիլ 1 —- Զորաց Պանթեոնի հարակից տարածքում գիշերով կրակ վարվեց ի պահանջ իշխանություններին՝ բացահայտելու Հրաչ Մուրադյանի սպանությունը
Կարգախօսը՝ Չենք մոռանա, չենք ների

2018 Հունիս 25 — ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հանդիպում են ունեցել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ՝գործի վարույթը վերսկսելու պահանջով:

Ինչպես նախկինում հիմա ևս մենք լինելու ենք հետևողական…….

Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում