Ոչ մի իշխանություն չի կարողացել պայքարել ֆեյք-նյուզի կամ «գնչուական փոստի» դեմ

Ոչ մի իշխանություն չի կարողացել պայքարել ֆեյք-նյուզի կամ «գնչուական փոստի» դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Facebook: Քաղաքականության հիմքում երկու բաղադրիչ կա` մանիպուլյացիա և սադրանք: Քաղաքականության ողջ իմաստը հենց մանիպուլյացիան է: Այլ բան, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, և քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը մանիպուլյացիների գործում պետք է չափի զգացում ունենան: Հակառակ դեպքում իշխանության հասնելուց հետո քաղաքական գործիչը կամ ուժը հայտնվում է անդունդի եզրին` պատասխանատվություն կրելով մանիպուլյատիվ խոստումների չկատարման համար: Սա ես չեմ ասում, սա քաղաքագիտությունն է ասում: Դեռ մեր թվարկությունից առաջ ոչ մի երկրում ոչ մի իշխանություն չի կարողացել պայքարել ֆեյք-նյուզի կամ «գնչուական փոստի» դեմ: Մեր տեխնոլոգիական դարաշրջանում դա առավել ևս բարդ է, եթե չասենք անհնարին: Սերվանտեսյան մոտիվներով հողմաղացների դեմ պայքարը արդյունք չի տալու, ժամանակի անիմաստ վատնում է, ոչ ավել:

Մանվել ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում