«Իրատես». Փաշինյանի իշխանությունը թուլանում է խորհրդարանի պատճառով

«Իրատես». Փաշինյանի իշխանությունը թուլանում է խորհրդարանի պատճառով

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անչափ դժգոհ է իր թիմից ոչ միայն արդեն իսկ չթաքցվող կոռուպցիոն ռիսկերի, այլև ԱԺ-ում տիրող «балаган»-ի մասով, ուր ի սկզբանե ակնհայտ էր, որ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը: Որոշ գնահատումներով, Փաշինյանի իշխանությունը թուլանում է ոչ միայն օր օրի նվազող ռեյտինգի, տնտեսության անկման, ներդրումների բացակայության, մի շարք ոլորտների տապալման, խոր անորոշության պատճառով, այլև բուն խորհրդարանի։

Լուրջ աշխատանքի դեպքում պառլամենտում ամեն րոպե հնարավոր է նոր մեծամասնություն ձևավորել, մանավանդ որ վերջին շրջանում խոսակցություններ կան, թե «ջերմացել» են «ՍսՈրրՌՍ» քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի և նրա «ցավը տարած» Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ «Եվ եթե ԲՀԿ-ի 31, ԼՀ-ի՝ 18 պատգամավորներին մի 15-20 պատգամավոր էլ «Իմ քայլից» «կպնեն», ապա կստացվի նոր մեծամասնություն` նոր վարչապետով»,- չթաքցված ժպիտով ասաց ԲՀԿ մեր աղբյուրը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում