AM | RU
USD
EUR
RUB

Սևակ Թորոսյան. Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Քաղաքական-ֆինանսական բնույթի միջազգային քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը միանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանների թիմին։ Դատական նիստն ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հաջորդող շաբաթների ընթացքում։

-Ինչու ե՞ք համաձայնվել պաշտպանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեղադրվում է «սահմանադրական կարգի տապալման» մեջ։

-Ես ծնվել և մեծացել եմ այնպիսի երկրում, որն ունի հետհեղափոխական կարգավիճակի 200 տարվա պատմություն։ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավիճակն ինձ անհանգստացնում է։ Բոլոր հեղափոխությունները տեղի են ունենում միևնույն ընթացակարգով․ հանրության էյֆորիայի փուլին հետևում է մաքրման փուլը։ Հեղափոխությանը մշտապես անհրաժեշտ է գլխատում, մեղադրյալ՝ մեղքերի թողության համար, ով կրում է 30 տարվա լարվածության, անարդարության և ատելության համար պատիժը։ Պատահական չէ, որ անկախությունից սկսած գործող երեք նախագահներից ընտրվել է մեկը՝ իբր խորհրդանիշ անհրաժեշտ է, որ այդ խորհրդանիշը լինի եզակի, բացառիկ՝ լարվածության հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու համար։ Քրեական դատավարության ընթացքում ես հազվադեպ եմ ականատես եղել նման թշնամանքի մթնոլորտի: Շատ լավ գիտակցում եմ, որ մարտի 1-ի իրադարձությունները ամբողջ հայ ազգի համար մեծ ցավի պատճառ են հանդիսանում։ Դրա զգացայական ազդեցությունը շատ մեծ է։ Սա կարող է հանգեցնել անորոշության՝ զգացմունքային և իրավական մոտեցումների միջև։ Դատավարությունը շուտով կսկսվի։ Նախագահի գործը կքննվի միանձնյա դատավորի կողմից՝ առանց կոլեգիալ քննության և առանց հատուկ ընդդատության, ինչպիսին օրինակ՝ Հանրապետության բարձրագույն դատական ատյանի կողմից քննությունը։ Եվ այս ամենն արտասովոր թշնամանքի մթնոլորտում։ Գործադիր մարմինները չեն դադարում հանրային կերպով իրենց դիրքորոշումը ներկայացնել դեռևս չավարտված դատական գործի վերաբերյալ։ Սա անհավանական է։ Նախորդ հուլիսին գործադիր մարմնի անդամները հրամայել են քննող դատավորին կալանավորել նախկին նախագահին «ուզե չուզե»։ Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով։

-Ինչպիսի՞ կարևորություն ունի այս գործի քննությունը։

-Այս գործի քննությունը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին այնքանով, որքանով այն հանդիսանում է Հայաստանում արդար դատաքննության փորձարկում։ Այն անկախ Հայաստանի համար ամենակարևոր դատական գործն է։ Միանձնյա դատավորի վրա ճնշումն ահռելի է։ Տասնյակ եվրոպական կառույցներ կքննարկեն դատավարության ընթացքը, փաստարկները, ապացույցները: Այն կհանդիսանա արդար դատաքննության մեծ փորձարկում, որը կարտացոլի երկրի իրական ժողովրդավարությունը կամ այն կդասի վիրտուալ ժողովրդավարությունների շարքին: Արդար դատաքննության դեպքում՝ արդյունքը կարող է որոշ ժամանակ անց հիասթափեցնել ժողովրդին: Սակայն արդարությունը գերակայում է։ Շուտով պատմաբանները կհավաքագրեն արխիվները, ելույթները, երկու կողմերի դիրքորոշումները, մեղադրանքները, խարդախության դեպքերը։ Քաղաքագետները կներկայացնեն իրենց մեկնաբանությունները, և սա կհանդիսանա մեր կողմից թողնված ժառանգությունը։ Նշվածը բազմաթիվ անգամներ տեղի է ունել Արևմտյան երկրներում։ Անբարեխիղճ կամ «մատաղ» նվիրող դատավորները և քաղական ղեկավարները պատմության մեջ համարվում են դավաճաններ։

-Արդյո՞ք Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը ենթակա է քրեական պատասխանատվության։

-Եթե ՀՀ նախագահը ենթակա է քրեական պատասխանատվության, ապա աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները կարող են ազատազրկվել: Մի քանի ամիս շարունակ «դեղին բաճկոնների» շարժումը ներխուժել է Փարիզի և Ֆրանսիայի խոշոր քաղաքների փողոցներ: Նրանք ամիսների ընթացքում բոլորը կրկնում են «Մակրոն, հեռացի՜ր»։ Նրանց գործողությունների հետևանքով կրած վնասները հասնում են 300 միլիոն եվրո գումարի։ Շաբաթ օրերին մենք այլևս չենք կարող քայլել Շանզ Էլիզեում, որտեղ պողոտայի երկայնքով տեղադրվել են բետոնե բարիկադներ: Ի՞նչ պետք է անի նախագահ Մակրոնը։ Հազարավոր ավտոմատներով զինված ոստիկանական ուժեր մոբիլիզացվում են: Անընդմեջ առկա են վիրավորվներ։ Ներկայումս զորքերի ներգրավման շուրջ ընթանում են բանակցություններ։ Որքա՞ն ժամանակ կարող է երկիրը գոյատևել այս իրավիճակում: Որքա՞ն ժամանակ կարող է Հայաստանի նման երկիրը գոյատևել այս իրավիճակում: Ես ընթերցել եմ նախագահ Քոչարյանին ուղղված մեղադրանքը։ Իրավական տեսանկյունից ես չեմ ընդունում Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի և մեղադրանքի բովանդակության շրջանակում ներկայացված փաստարկները։ Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ հասկացել «սահմանադրական կարգի տապալում» եզրույթի նշանակությունը։ Յուրաքանչյուր հանցագործություն պետք է սահմանված լինի հստակ կերպով։ Եկեք լինենք անկեղծ՝ սա ոչ թե քրեական բնույթի, այլ քողարկված քաղաքական բնույթի հանցագործություն է։ Քաղաքական բնույթի հանցագործություններն արգելված են Եվրոպայում 19-րդ դարից սկսած։ Դրանք դեռ արդիական են որոշ աֆրիկյան բռնապետություններում: Այսպիսի անորոշ հասկացության վտանգը կայանում է նրանում, որ եթե այն կիրառվի դատարանի կողմից, ապա հետագայում կհանդիսանա իշխանության դեմ գործող քաղաքական ընդդիմության, լրագրողների կամ հասարակ քաղաքացիների ազատազրկման հիմք։

Լրահոս
Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan