Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Times.am: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 5-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում