Հրայր Թովմասյանի դատական իշխանությունների որակի բարձրացումը տեսնում է օրենսդրության, կրթության ու որակյալ կադրերի մեջ

Հրայր Թովմասյանի դատական իշխանությունների որակի բարձրացումը տեսնում է օրենսդրության, կրթության ու որակյալ կադրերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կարծիքով Հայաստանում ստեղծված է բարենպաստ քաղաքական մթնոլորտ դատական իշխանությունների որակը բարձրացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թովմասյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դատական իշխանության որակը բարձրացնելու իր տեսլականին:

«Դատական իշխանությունների որակը բարձրացնելու համար կա երեք գործոն՝ իրավաբանական կրթությունը, օրենսդրությունը և մարդկային գործոնը: Ինչպիսի օրենսդրություն ուզում ես, ունեցիր, եթե չունես որակյալ կադրեր, խնդիր ես ունենալու արդյունավետ դատական իշխանություն ունենալու հետ: Օրենսդրությունն ապահովելու է այդ ամբողջը: Այս համակարգում շատ կարևոր է նաև, թե ինչ արժեհամակարգ ունի մարդը, ինչպիսի բարոյական կերպար ունեն, որ կարողանան արդարադատություն իրականացնել: Այս երեք օղակներից ցանկացածում ձախողումը չի տալու այն արդյունքը, ինչին սպասում ենք»:

Նրա խոսքով՝ այս երեք օղակներում դեռևս անելիքներ կան և իր համար ամենախնդրահարույց հարցերից մեկն է իրավաբանական կրթությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում