ԵՄ-ն մերժել է Brexit-ը հետաձգելու Մեյի առաջարկը

ԵՄ-ն մերժել է Brexit-ը հետաձգելու Մեյի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Եվրոպական խորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը չի աջակցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկը՝ կապված Brexit-ը 2019 թվականի հունիսի 30-ի վրա տեղափոխելու հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Նրա խոսքով՝ նա մտադիր է առաջարկել հետաձգել Brexit-ը մինչև 2020 թվականի մարտի 31-ը:

Տուսկը հավելել է, որ բանակցությունների համար ևս մեկ տարին միակ «խելացի» ելքն է փակուղուց, որը ստեղծվել է խորհրդարանում Brexit-ի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում