Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Ամման

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Ամման

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամման։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ին այստեղ կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպմանը, որին հրավիրված է որպես բանախոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում