Ապրիլի 8-ին Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Ապրիլի 8-ին Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Մոսկվայում հանդիպում կանցկացնեն ռուս-թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի Օգնական Յուրի Ուշակովը:

«Կրեմլի Ալեքսանդրյան դահլիճում տեղի կունենա Պուտինի և Էրդողանի համատեղ հանդիպումը ռուս-թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ», – ասել է նա:

Բանակցություններից հետո առաջնորդները կայցել են Մեծ թատրոն, որտեղ կկայանա մշակույթի և տուրիզմի տարվա բացման արարողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում