Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում