Ես ամեն գնով օրենքի շրջանակներում պայքարելու եմ սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ. Գևորգ Պետրոսյան

Ես ամեն գնով օրենքի շրջանակներում պայքարելու եմ սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ. Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ այս գրառումս շատ արագ դառնալու է լայն քննարկման առարկա և ուղղվելու է իմ դեմ։ Չեն բացառվում նաև իմ դեմ դատական հայցերն ու քրեական գործեր հարուցելու նպատակով իրավապահ մարմիններին ուղղվող դիմումները։

Միևնույնն է՝ չեմ դադարելու պայքարս մեր պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ…

Ժողովուրդ, հավատացեք, մեր երկիրը կորցնելու ճանապարհին երկու կարևոր արժեք է մնացել՝ ընտանիքն ու հավատը…

Ես ամեն գնով օրենքի շրջանակներում պայքարելու եմ սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ…

Եթե անգամ ինձ ոչ ոք չսատարի կամ քչերը սատարեն, այս պայքարի մեկնարկը համարեք տրված՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով…»։

 Նկատենք, որ ապրիլի 5-ին Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր մի կին էր ելույթ ունեցել։ Լիլիթ Մարտիրոսյանը հայտարարել էր՝ ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում իրեն հնարավորություն է տրվել խոսել ԱԺ ամբիոնից։

Խնդրում եմ, ինձ ընդունել որպես հավաքական կերպար. ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, մահափորձի ենթարկված, սպանված, թալանված գործազուրկ հայ տրանսգենդերի կերպարը», – ասել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում