Դու և քո շրջապատը աղանդավոր եք. քաղաքացին՝ ԱԺ փոխնախագահին (տեսանյութ)

Դու և քո շրջապատը աղանդավոր եք. քաղաքացին՝ ԱԺ փոխնախագահին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Այսօր Ազգային ժողովի դիմաց քաղաքացիներ մի խումբ բողոքում էր օրերս ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթից: Նրանք պահանջում էին սահմանափակել տրանսգենդերների իրավունքները:

Նախ քաղաքացիներին հանդիպեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա բացատրեց, որ դա չի եղել ԱԺ նիստի շրջանակներում, այլ եղել են լսումներ: Քաղաքացիները չցանկացան լսել Սիմոնյանին:

ԱԺ այգում ցուցարարներին հանդիպեցին նաև «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորներ, ովքեր կոչ էին անում ցուցաբերել զսպվածություն և չհայհոյել ու վիրավորական արտահայտություններ չանել այլ մարդկանց հասեցին:

Արդյունքում վիճաբանություն սկսվեց: Ցուցարարներից մեկը մեղադրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որ նա չի ուզում դահլիճում ընդունել քահանային և խնկարկել ԱԺ-ն:

«Դու և քո շրջապատը աղանդավոր եք», – ասաց քաղաքացին՝ պնդելով, որ եթե ԱԺ փոխնախագահն իրեն համարում է քրիստոնյա պետք է տեր Ղազարին հրավիրի ԱԺ այնտեղ խնկարկություն անցկացնելու:

Ազգային ժողովի այգում գտնվող ցուցարարներից մեկն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ազգային նորմերի պահպանման համար պատրաստ է ինքը ուտիլիզացնել նման մարդկանց: Այդ հայտարարության ժամանակ քաղաքացին պայուսակից հանեց դանակը և հայտարարեց.

«Կարող եմ նույնիսկ ձեզ ցույց տալ ինչ միջոցներով կարող եմ ուտիլիզացնել, որը միշտ պահում եմ ինձ մոտ»:

Մեր դիտարկմանը, թե դա քրեորեն պատժելի արարք է, քաղաքացին նշեց. «Քրեորեն պատժելի չէ, սերնդի մաքրման համար գործիք է»:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը նշեց, որ իրենք ի սկզբանե հրավիրել էին հավաք, մինչդեռ ընթացքում այլ ուժեր են միացել հավաքին, որոնց քայլերի համար իրենք պատասխանատվություն չեն կրում.

«Կողքի ուժերի քայլերի համար մենք պատասխանատու չենք», – ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում