Մեծ թվով ոստիկաններ փակել են ԱԺ մուտքը (Լուսանկարներ)

Մեծ թվով ոստիկաններ փակել են ԱԺ մուտքը (Լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Այս պահին մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի մուտքը, որը բաց էր քաղաքացիների համար, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։

Տրանսգենդերների, և ընդհանրապես, ԼԳԲՏ-ների դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել ԱԺ այգի։

Քաղաքացիների պահանջն է, որ «գոմիկները հեռանան էս երկրից»։

Ոստիկանական ուժերի կենտրոնացնելն ԱԺ այգում, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ քիչ հետո սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը խորհրդարան և նրա հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում