«Հրապարակ». Ովքեր են ՀՅԴ-ի ստվերային կառավարության կազմն ու վարչապետը

«Հրապարակ». Ովքեր են ՀՅԴ-ի ստվերային կառավարության կազմն ու վարչապետը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական դաշտում խոր` չերևացող աշխուժություն է տիրում. ակտիվացել է ոչ միայն ՀՀԿ-ն, վերաձևակերպվում են նաև մնացյալ կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, որը երազում է կրկին ստանձնել կառավարման լծակներ և ստվերային կառավարություն է ձևավորում` ի դեմս ստեղծած 12 հանձնախմբերի: Հանձնախմբերը ղեկավարողներն էլ կդառնան ապագա ստվերային կառավարության ներկայացուցիչները։

Այսպես․ արտաքին հանձնաժողովը ղեկավարում է Կիրո Մանոյանը, անվտանգությանը` Լևոն Մկրտչյանը, սոցիալականը` Արսեն Համբարձումյանը, մշակույթը` Լիլիթ Գալստյանը, գյուղատնտեսությանը` Արթուր Խաչատրյանը: Իսկ ո՞վ է լինելու ձեր «վարչապետը»՝ հարցրինք ՀՅԴ մեր աղբյուրին։ «Ըստ ամենայնի` հանձնախմբերը համակարգող Արծվիկ Մինասյանը»:

Կհամագործակցե՞ք ՀՀԿ-ի հետ: «Ազգային օրակարգի մասով որևէ խնդիր չունենք իրենց հետ»: Իսկ Քոչարյանի՞։ «Քոչարյանի հետ` նույնը»: Փողոցային պայքարի դուրս կգա՞ք։ «Ի անհրաժեշտության` անշուշտ»: Որպես ազգային-ավանդական կուսակցություն՝ ինչպե՞ս եք վերաբերվում տրանսգենդերի խորհրդարանական «հայտնությանը»։ «Առաջիկայում խնդրո առնչությամբ, կարծում եմ, պետք է քննարկումներ լինեն անպայման` բոլոր մակարդակներով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում