Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացրեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով մարտի 28-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքները` պաշտպանության նախարարը դեսպան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ֆրանսիայի հետ համագործակցությամբ խաղաղապահ կարողությունների հետագա զարգացման հնարավորությունները: Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, կարևորել է մասնագիտացված ֆրանկոֆոն ստորաբաժանումների և հումանիտար ականազերծման կարողությունների զարգացումը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հումանիտար ականազեծման և փորձագիտության կենտրոնի հետ համագործացկությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում