Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահն ընդգծել է, որ առողջապահությունը եղել է եւ կմնա հանրապետության կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը, եւ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը ոլորտի բնականոն զարգացման համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում