Նազարբաևի դուստրը չի առաջադրվելու նախագահի ընտրություններում

Նազարբաևի դուստրը չի առաջադրվելու նախագահի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակը, երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան չի պատրաստվում նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել սպասվող ընտրություններում:

«Ոչ, Դարիգա Նուրսուլթանովնան չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը», – հայտնել է Նազարբաևայի օգնական Սաուլե Մուստաֆաևան՝ Tengrinews.kz պարբերականի հետ զրույցում:

55-ամա Դարիգա Նազարբաևան Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է դարձել մարտի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում