«Հրապարակ». «Հակատրանսգենդերային» աղմուկը «Իմ քայլի» դեմ կազմակերպված արշա՞վ էր ԲՀԿ-ի կողմից

«Հրապարակ». «Հակատրանսգենդերային» աղմուկը «Իմ քայլի» դեմ կազմակերպված արշա՞վ էր ԲՀԿ-ի կողմից

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ «հակատրանսգենդերային» աղմուկն իրենց դեմ կազմակերպված արշավ էր ԲՀԿ-ի կողմից, պետք է համարժեք պատասխան տալ։ Եվ հենց երեկ «Առինջ մոլում» իրականացվեցին հարկային ստուգումներ, խուզարկություն, որը ԲՀԿ-ն որակեց որպես քաղաքական հետապնդում։

Մինչ այդ Փաշինյանը հրապարակավ կասկածի տակ դրեց Զոհրաբյանի՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխանելու հարցը։ Ի դեպ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ըստ օրենքի, Զոհրաբյանին կարելի է հեռացնել միայն սեփական դիմումի համաձայն, կամ եթե ԲՀԿ-ն որոշի, որ Դոնթի բանաձևով իրեն հատկացված հանձնաժողովը պետք է մեկ ուրիշը ղեկավարի։

Հիշեցնենք, Զոհրաբյանը Փաշինյանի «սև ցուցակում» էր հայտնվել դեռ Երևանի քաղաքապետի ընտրություններին, երբ քննադատում էր նոր իշխանություններին և հակաքարոզչություն իրականացնում Հայկ Մարությանի դեմ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում