ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է միջազգային մրցումների պլանավորման համաժողովին

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է միջազգային մրցումների պլանավորման համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 10-ից 11-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման պլանավորման երկրորդ համաժողովին:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է նաև մրցումների կազմակերպչական միջազգային կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերի քննարկմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում