ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացրին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 11-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար»,- նշված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում