Զելենսկին ավելի քան կրկնակի գերազանցում է Պորոշենկոյին ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին. հարցում

Զելենսկին ավելի քան կրկնակի գերազանցում է Պորոշենկոյին ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին. հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին ընտրողների վարկանիշում պետության գործող ղեկավար, նախագահի պաշտոնի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին ավելի քան կրկնակի գերազանցում է ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Ուկրաինայի Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման այս ոչ պաշտոնական տվյալներն ապրիլի 11-ին հրապարակել են ԶԼՄ-ները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ըստ հետազոտության տվյալների, երկրորդ փուլում Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 49,3 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 20,6 տոկոսը: Նախապատվությունների վերաբերյալ հարցին հրաժարվել է պատասխանել հարցվածների 9,7 տոկոսը, ընտրության հարցում չի կողմնորոշվել 20,4 տոկոսը: Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, որը կայացել է մարտի 31-ին, Զելենսկուն աջակցել է ընտրողների 30,24 տոկոսը, Պորոշենկոյին՝ 15,95 տոկոսը:

Հարցումն անցկացվել է ապրիլի 5-ից մինչեւ 9-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում