AM | RU
USD
EUR
RUB

Մատենադարանի տնօրենը շատ ուրախ կլինի, որ իրեն դատի տան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Ցանկացած հիմնարկում, գիտական կետրոնում ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ կառուցվածքային փոփոխությունների, ներքին վերադասավորումների անհրաժեշտություն է առաջանում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ անդրադառնալով նախօրեին Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի հայտարարությանը, որ Մատենադարանի տնօրենն իր բաժինը փակել է, որովհետև անձնական դրդապատճառ ունի։

Տնօրենն ասաց, որ դեռ մեկուկես տարի առաջ իր հնգամյա ծրագրում է նշված եղել կառուցվածքային փոփոխությունների մասին։

«Կոնկրետ այդ մի խմբի հարցը դրված չէր, կար այլ խումբ, պաշտոններ։ Դա ամբողջ կառուցվածքային փոփոխությունների մեջ երևի 1/10 մասն է կազմում»,- նշեց նա։

Վահան Տեր-Ղևոնդյանի ներկայացմամբ, երկու հետազոտական խմբեր կային, որոնք տարրալուծվել են, այդ մարդիկ ոչ աշխատանքն են կորցրել, ոչ հիմնարկից են դուրս եկել, ոչ մի թեմա չի ընդհատվել ոչ էլ որևէ նախապես ընդունված ծրագիր ընդհատվել, նույնիսկ ֆինանսապես չեն տուժել։

«Մի խմբում կար 4 հոգի, մյուսում՝ 5 հոգի։ Մի խումբը ստեղծվել էր 5 տարի առաջ, մյուսը՝ 3։ Գիտական խորհրդին, հետո նաև հոգեբարձուների խորհրդին ներկայացրել եմ, թե ինչու գիտական առումով հիմնավորված չէ այս խմբերի գոյությունը։ Այս խմբերը տարրալուծելը, այլ բաժիններ գնալը պայմանավորված է միայն ու միայն գիտական նպատակահարմարությամբ»,- ասաց տնօրենը։

Կառուցվածքային փոփոխությունների շրջանակում ստեղծվել է երկու նոր բաժին, որը, տնօրենի խոսքով, շատ է կարևորում՝ հրատարակչական և հանրային կապերի բաժիններ։

Անձնական է, թե անձնական չէ՞ Արծրունի Սահակյանի բաժնի փակումը, ինչպես ասում է նա, հարցին ի պատասխան Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց. «Եթե իսկապես ուզենայի այդ մարդուց ինչ -ինչ բաների համար, որ երևի ինքը գիտի, վրեժ լուծեի, դրա լայն հնարավորություններն ունեի։ Անցած տարվա վերջին ավարտվում էր նրա գիտական թեմայի կատարման ժամկետը, նա չէր ավարտել իր աշխատանքը, դիմեց՝ խնդրելով երկարաձգել մեկ տարով։ Կարող էի պայմանագիրը նրա հետ չերկարացնել, ժամկետը չերկարաձգել ու ազատեի։ Երկարացրել եմ ժամկետը՝ հնարավորություն տալով ավարտել իր պլանային գիտական թեման։

Անցած տարվա ցուցանիշներով սովորականից շատ բացակայություններ ունի, եթե ուզենայի ինչ-որ անձնական խնդիր լուծել, հաշվեհարդար լիներ, գիտեք՝ տնօրենին անգամ մեկ ոչ հարգելի բացակայությունը հնարավորություն է տալիս ազատել կամ նկատողություն անել։ Դա չեմ արել։

1,5 տարի առաջ մենագրություն գրեց, ինքս դիմել եմ բարերարին, համապատասխան միջոցներ եմ գտել։ Կրկնակի եմ դիմել՝ ավելացելու համար, ուզում էր որ տպաքանակը շատ լինի, կազմը պինդ լիներ։ Երեք փաստ, որ այդ անձի նկատմամբ հաշվեհարդար չեմ արել, ցանկություն էլ չունեմ, պարզապես կառուցվածքային փոփոխություններ են, որոնք թելադրված են գիտական և կազմակերպական անհրաժեշտությամբ»։

Ինչ վերաբերում է Ա. Սահակյանի հայտարարությանը, որ Վ.Տեր-Ղևոնդյանին դատի է տալու իր հասցեին ուղղված զրպարտության համար, Մատենադարանի տնօրենն ասաց. «Շատ ուրախ կլինեմ, թող դատի տա, ես էլ իրեն դատի կտամ ինձ վարկաբեկելու համար, որովհետև նա թերթերում անցած տարիներին անընդհատ հոդվածներ է գրել՝ փորձելով վարկաբեկել իմ դոկտորական ատենախոսությունը»։

 

Լրահոս
Թրամփը զրուցել է իր երկրին ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրող Էրդողանի հետ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է Զարիֆը՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակնամն մասին Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Լավրովի և Պոմպեոյի հանդիպման ժամն ու վայրը հայտնի է. Օրակարգի մասին լռում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք» Եղանակը աստիճանաբար կտաքանա Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից Արման Սաղաթելյան. «ԱԽ քարտուղարն անվտանգության խնդիրներ է ստեղծում» Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan