Ալումյան. Եթե դատախազները սխալ էին, ապա վերաբացեք այն 7 հոգու գործը

Ալումյան. Եթե դատախազները սխալ էին, ապա վերաբացեք այն 7 հոգու գործը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով, եթե դատախազությունը նախկին ընդդիմադիր յոթ գործիչների նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը, ապա պետք է նույնը լինի այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ քրեական հետապնդման համար հիմք է եղել Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունը, 300.1 հոդվածը, ասացին, վիճակը վատթարեցնող է։

«Հիմա դատախազությունը գալիս է, ասում է, էն ժամանակ դատախազները սխալ էին։ Սխա՞լ էին էն ժամանակ, դե վերաբացեք այն յոթ հոգու գործը։ Այնտեղ մարդիկ կան, որոնց մեղադրանք էլ չի առաջադրվել, քանի որ այն ժամանակ դատախազությունը համարում էր, որ 300.1 հոդվածը վիճակը վատթարացնող է։ Եթե հիմա ուրիշ կերպ են համարում, ուրեմն թող մեղադրանք առաջադրեն նրանց, ում ժամանակին մեղադրանք էլ առաջադրված չի եղել։ Ու դուք կտեսնեք, թե քանի հոգու այդ մեղադրանքը կառաջադրվի ու ինչ պաշտոններ են հիմա զբաղեցնում»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում