Իրանի շուրջ ստեղծված միջազգային զարգացումների պատճառով Հայաստանը բարդ իրավիճակում է. Փաշինյան

Իրանի շուրջ ստեղծված միջազգային զարգացումների պատճառով Հայաստանը բարդ իրավիճակում է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերություններն Իրանի հետ, այսօր ԵԽԽՎ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ ունեցած բոլոր շփումներում արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու մեր տեսլականի հետ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե Իրանի շուրջ ստեղծված միջազգային զարգացումների պատճառով Հայաստանը բարդ իրավիճակում է։

«Երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում մեր բարեկամներն են, այսինքն՝ գծից այս կողմ էլ մեր բարեկամներն են, գծից այն կողմ էլ մեր բարեկամներն են։ Եվ մեր կոչն ու ցանկությունն այն է, որ քաղաքական հակասություններն ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում էլ լուծվեն երկխոսության տրամաբանության մեջ, որովհետև երկխոսությունը միակ ճանապարհն է, որը հարիր է 21-րդ դարում խնդիրներ լուծելու համար», – ասաց ՀՀ վարչապետը։

 

 

Իրանի շուրջ ստեղծված միջազգային զարգացումների պատճառով Հայաստանը բարդ իրավիճակում է. Փաշինյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում