Դավիթ Անանյանն անդրադարձավ «Առինջ մոլ»-ում տեղի ունեցող ստուգումներին

Դավիթ Անանյանն անդրադարձավ «Առինջ մոլ»-ում տեղի ունեցող ստուգումներին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանըւ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Առինջ մոլ»-ում տեղի ունեցող ստուգումներին: «Զինված խումբ էր, թե զինված խումբ չէր, քննիչն այդպիսի որոշում էր կայացրել, միջնորդել էր դատարան, սանկցիա վերցրել ու կատարել քննչական գործողություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էին 40 ՊԵԿ աշխատակիցներ գնացել «Առինջ մոլ» ստուգումների, մի՞թե զինված խումբ էին գնում վնասազերծելու:

«Եթե որոշում կայացվեր, որ հազար մարդ է պետք, մենք այդ հազար մարդու ռեսուրսն էլ ունեինք տրամադրելու համար»,– ասաց Անանյանը:

Դիտարկմանը, որ այդ ստուգումներում քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ Անանյանը պատասխանեց. «Դե, թող տեսնեն: Ես էլ, օրինակ, կենցաղային ենթատեքստ եմ տեսնում: Ամեն մեկն իր կարծիքը կարող է ասել»:

Ապրիլի 9-ին ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում