Կրեմլում հայտարարել են, որ Թուրքիայում կարող են C-400-ի բաղադրիչներ թողարկվել

Կրեմլում հայտարարել են, որ Թուրքիայում կարող են C-400-ի բաղադրիչներ թողարկվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսքը C-400-ի ռուս-թուրքական համատեղ համալիր արտադրության մասին չԷ, բայց հնարավոր է ինչ-որ բաղադրիչների համատեղ արտադրություն, հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Խոսքը C-400-ի բոլոր հանգույցների համալիր արտադրության մասին չէ եւ լինել չի կարող, դրանք սպառազինության նոր տեսակներ են: Բայց ինչ-որ բաղադրիչների արտադրության մասին, հատվածաբար, անտարակույս, խոսք կարող Է լինել»,– ասել է նա: Պեսկովը ճշտել է, որ խոսքը վերաբերում նման համատեղ արտադրությանը «Թուրքիայի տարածքում»: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են ռազմական տեխնիկայի համատեղ մշակումներ կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում