Մոսկվայում կկայանա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով հանդիպում

Մոսկվայում կկայանա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ռուսաստանի արտաքին գորերի նախարարությունը հաստատել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով ապրիլի 15-ին Մոսկվայում կկայանա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ճեպազրուցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի արաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը (Էլմար Մամեդյարով) և Հայաստանի արտաքին գործերի նախարարը (Զոհրաբ Մնացականյան) Մոսկվայում ապրիլի 15-ին կհանդիպեն, որը նվիրված կլինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերին»,– ասել է նա։

Զախարովան նշել է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա, համանախագահները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում