«Փաստ». Վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեին Փաշինյանից ջերմ ու տպավորիչ ընդունեն

«Փաստ». Վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեին Փաշինյանից ջերմ ու տպավորիչ ընդունեն

«Փաստ» թերթը գրում է. «Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ և վեհաժողովականների հարցերին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Փաշինյանից մեկ օր առաջ Ստրասբուրգում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Թերթի տեղեկություններով՝ վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեի ընդունելությունը մատուցվի ավելի ջերմ ու տպավորիչ, քան Փաշինյանինը: Իրականում առանձնակի տարբերություն գտնելը դժվար է: Ուշագրավ է, որ հերթական անգամ Վրաստանի ու Հայաստանի վարչապետների աշխատանքային գրաֆիկները համընկնում են:

Դժվար է ասել, թե որքանով են օրինաչափ նման համընկնումները, սակայն փաստ է, որ նման դեպքերում երկրների համապատասխան կառույցները, որպես կանոն, հաշվի են առնում այդպիսի երևույթները՝ ակամա «մրցակցությունից» շահող դուրս գալու նպատակով, որքան էլ այդ հանգամանքը, մեղմ ասած, առաջնային չէ նման այցերի պարագայում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում