Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-15–ը կբարձրանա 2-3 աստիճանով, 17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-15–ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում