Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար

Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար, հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Կիմ Չեն Ընի վերընտրությունը տեղի է ունեցել է 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում:

Այստեղ նշանակվել է նաև Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի տեղն զբաղեցրել է Կիմ Չժե Ռենը՝ իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության ավագ անդամը:

Միևնույն ժամանակ՝ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ է դարձել Ցոյ Ռեն Հեն, որը կփոխարինի Կիմ Յոն Նամին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում