Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Times.am: Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում