«Ժամանակ». Ադրբեջանը հաղթանակի ձգտումը պահելու է այնքան, քանի պարտությունը չի փոխարինվել հաղթանակով

«Ժամանակ». Ադրբեջանը հաղթանակի ձգտումը պահելու է այնքան, քանի պարտությունը չի փոխարինվել հաղթանակով

«Ժամանակ»-ը գրում է. «Ադրբեջանը իր անկախ պետականության սկզբնավորմանը ձեռնամուխ է եղել ռազմական պարտությամբ: Այսինքն՝ երբ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորվել են հետխորհրդային անկախությունները, Ադրբեջանը, Արցախին պարտադրելով պատերազմ, ստացել է պարտություն:

Այդպիսով, ակնկալվող հաղթանակի փոխարեն, ադրբեջանական պետականությունն իր ձևավորման հիմքում ստացել է պարտությունը: Բնականաբար հասկանալի է, թե պարտությունն ինչպիսի ական է յուրաքանչյուր պետականության համար, այն էլ՝ ադրբեջանական պետականության համար, որը գործնականում զուրկ է որևէ պատմաքաղաքական ավանդույթից և պատմաքաղաքակրթական հիմքից: Ադրբեջանի համար իրավիճակից ելքը եղել է հիմքում «հաղթանակի ձգտումը» դնելը՝ փորձելով ժամանակի ընթացքում դրանով փոխարինել կայացած փաստ պարտությունը:

Խոշոր հաշվով, Արցախյան հարցում Ադրբեջանը լուծում է հենց այդ գլոբալ խնդիրը, և այդ իմաստով Ադրբեջանը ռազմական հաղթանակի ձգտումը իր պետական քաղաքականության հիմքում պահելու է այնքան, քանի դեռ կա իր պետականությունը, և քանի դեռ դրա հիմքում պարտությունը չի փոխարինվել կայացած հաղթանակի փաստով: Սա է Բաքվի գլխավոր խնդիրը և ռազմավարության առանցքը, ըստ այդմ՝ հայկական պատկերացումները, գիտակցությունը, անելիքները, մոտեցումները պետք է կառուցվեն հենց դա հաշվի առնելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում