Զարթոնքում լարված իրավիճակ է

Զարթոնքում լարված իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում, հնչել են նաև կրակոցներ։ Գյուղացիները փակել են երկաթգիծը՝ նստելով ռելսերի վրա։ Գյուղում մեծ թվով ոստիկաններ են հավաքված։

Ոստիկանությունից Panorama.am-ին ասացին, որ դեպքի հետ կապված ավելի ուշ կլինի իրենց պաշտոնական հաղորդագրությունը։

Նշենք, որ ապրիլի 11-ին համայնքի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը և պահանջում էին համայնքի 23 տարվա ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում