Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

ՔԿ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:

ՔԿ-ից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում