ԼՂ հարցով Մոսկվայում ընթացող նախարարական հանդիպմանը միացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

ԼՂ հարցով Մոսկվայում ընթացող նախարարական հանդիպմանը միացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում անցկացվող հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հանդիպմանը, որը մեկնարկել էր նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի մասնակցությամբ և որին միացել են ՄԽ համանախագահներ ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաջորդում է Վիեննայում մարտի 29-ին կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական շփումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում