ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Times.am: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում:

‹‹Հաջողությամբ ներդնելով SAP HCM և SuccessFactors ծրագրերը, մենք տեղայնացրինք մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային լավագույն փորձը: Բանկի աշխատակիցների մասնագիտական որակների զարգացումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը մեզ համար մնում են առաջնահերթություն, իսկ ստացած մրցանակը խոսում է այն մասին, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով››,-նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Անցյալ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կորպորատիվ լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ մեկնարկեց թվայնացման լայնածավալ գործընթաց: Բանկի թվայնացման շրջանակում ավելի քան 1500 աշխատակցի համար նաև ստեղծվեց կառավարման միասնական թվայնացված համակարգ, ինչը նպաստում է ոչ միայն անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այլ նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը:

Հայաստանյան բանկային համակարգում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ամենախոշոր գործատուներից մեկն է: Բանկի աշխատակիցների թիվն այժմ գերազանցում է 1500-ը: Յուրաքանչյուր տարի Բանկն ընդլայնում է իր անձնակազմը՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ մասնագետներին զարգացնել անձնական կարիերան ու սեփական կարողությունները:

Բանկում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում