«Ժողովուրդ». ԱԺ հաստատմանն է ներկայացվել ոչ թե Ավինյանի, այլ Փաշինյանի թեկնածուն

«Ժողովուրդ». ԱԺ հաստատմանն է ներկայացվել ոչ թե Ավինյանի, այլ Փաշինյանի թեկնածուն

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, մինչ այս պաշտոնի համար պայքարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, որին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հովանավորել, սակայն, այնուամենայնիվ, Փաշինյանի թեկնածուն է ներկայացվել ԱԺ հաստատմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Բաղրամյանը, սակայն, նշել է. «Չգիտեմ նման բանի մասին»: Իսկ ինքը՝ Գեղամ Գևորգյանը, նշել է. «ՀԾԿՀ նախագահի թեկնածուի անունն արդեն ուղարկվել է Ազգային Ժողով: Նա Գարեգին Բաղրամյանն է: Նա շատ լավ ընկեր է, ես շատ ուրախ եմ դրա համար և երբեք չեմ պայքարել այդ պաշտոնի համար: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում