AM | RU
USD
EUR
RUB

Այդ նախագծերը մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքը չեն. Գևորգ Պետրոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին բացի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ առաջարկ էր արել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ևս համապատասխան հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել։ Օրինագծով առաջարկում են, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Հարցը չընդգրկվեց ԱԺ հերթական նիստերի օրակարգ։

Այնուհետև ամբիոնից ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Իշխանության գործողություններին առարկություն ներկայացնելու համար մի ճտոցով հրահանգ է տրվում սոցիալական ցանցերում հարձակում գործել ընդդիմության ներկայացուցիչների վրա։ Ասում են, թե հեղափոխության դեմ պայքար է սկսվել, հեղափոխությունը միայն ձերը չի, մի սեփականաշնորհեք հեղափոխությունը, մի փորձեք մեր հանրությանը դրաձնել ամբոխ, սոցիալական ցանցերում զոմբիական հրաման տալ՝ զոմբիի նման հարձակվեք։ Ի՞նչ ենք ասում, ադեկվատ, նորմալ նախագիծ է։ Ասում ենք քննարկենք, սա այն հարթակն է, որտեղ պետք է քննարկել, բանավիճել, միգուցե դուք մեզ համոզեք, որ մենք սխալ ենք, բայց էսպես իմպերատիվ կերպով դակել, ասել՝ ոչ ու գնալ առաջ, ինձ մոտ արթնացնում է շատ վատ հիշողություններ»։

Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ իրենց ներկայացրած օրինագծերը շատ հստակ են. «Այդ նախագծերը ոչ թե մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքն է, այլ մարդկանց հետ խոսելու, քննարկելու, խնդիրները ուսումնասիրելու արդյունք է»։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը կարող է քվեարկությամբ ընդգրկել նախագծերը լիագումար նիստի օրակարգ, քննարկել, հետո միայն որոշում կայացնել. «Քննարկենք, ապացուցեք, որ լավը չի, պոպուլիզմ ա։ Վերջին հաշվով, մամուլում էլ է գրվել, պառլամենտը պարապության է մատնվել, կառավարությունը չի գեներացնում նախագծեր, պատգամավորների նախագծերն էլ մերժվում են, չեն թողնում որ քննարկվեն։ Ինչո՞վ ենք մենք զբաղված»։

Լրահոս
‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ. Պուտին Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց. ՊԲ Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Երևանի մետրոպոլիտենը հորդորում է խուճապ չառաջացնել Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում Շրի Լանկայի նախագահը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է ևս մեկ ամսով Հայտնի է դարձել Վրաստանում անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին Թբիլիսիում հայը ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan