Մոսկվան կարծում է, որ ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն. Լավրով

Մոսկվան կարծում է, որ ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան կարծում է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 17-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Սերբիայի իր պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով, զգալով այն մթնոլորտը, որում այժմ ընթանում է աշխատանքը, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ թե՛ Բաքուն, թե՛ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա,-ասել է Լավրովը:- Մենք կօգնենք դրան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում