ԿԳՆ-ն 12-ամյա կրթության մոդելը փոխելու հարց չի քննարկում

ԿԳՆ-ն 12-ամյա կրթության մոդելը փոխելու հարց չի քննարկում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն իր օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանի հարցին:

«Այսօրվա օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չկա: Առաջին օրվանից, երբ ես նշանակվել եմ այս պաշտոնին, շրջանառվել են լուրեր, որոնք հետո ընդհանուր մթնոլորտ են ստեղծել, որ այդ հարցը դիտարկվում է: Իրականում եղել են նման առաջարկներ, բայց մենք լրջորեն դրան չենք մոտեցել»,– ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ հիմա ավագ դպրոցների դերի բարձրացմանն ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում