Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ հետ զենքի ստանդարտացման համաձայնագրից

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ հետ զենքի ստանդարտացման համաձայնագրից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման բնագավառում ԱՊՀ-ի երկրների միջև կնքված համաձայնագրից, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությանը:

Նշվում է, որ վերլուծությունը ցույց է տվել, որ համաձայնագիրը Ուկրաինայում գործնական կիրառություն չունի, քանի որ այն ստանդարտացնում է ԳՕՍՏ-երում զենքեր: Այս պարագայում Ուկրաինայում խորհրդային ԳՕՍՏ-երը վերացվել են 90 տոկոսով, դրանք փոխարինվում են եվրոպական չափանիշներով:

«Զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացում կկատարենք այս ուղղուն համապատասխան», – նշել են նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում