AM | RU
USD
EUR
RUB

Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցությամբ. Բակո Սահակյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ նստաշրջանի օրակարգում փոփոխություններ կատարելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո, Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ մասի և «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 114-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանը լսել է Արցախի Հանրապետության նախագահի՝ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Որպես պետության ամենակարևոր առաջադրանք՝ Հանրապետության նախագահը ընդգծել է երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման շարունակականությունը և պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը:

Այնուհետև Բակո Սահակյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, հիմնական անելիքներին և մատնանաշել երկրի առաջնահերթությունները:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:

«Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ»,-շեշտել է Բակո Սահակյանը:

Նախագահը կարևորել է նաև տարբեր երկրների հետ ձեռք բերված ապակենտրոնացված համագործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ մասնավորապես Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հաղորդման շրջանակում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և արդյունքներին:

Հարցի քննարկման ընթացակարգի համաձայն՝ պատգամավորները Նախագահին են առաջադրել արտաքին քաղաքականությանը, գյուղատնտեսության ոլորտին, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին վերաբերող հարցեր: Նախագահի ներկայացրած հաղորդման վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը և Արթուր Թովմասյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով: Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների՝ պետական երաշխիքների վերահսկողությանը, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների պայմաններին, լքված հանքավայրերի, պոչամբարների շրջակայքում բնապահպանական վիճակի գնահատմանը, Ստեփանակերտում ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, շրջաններում կաթի մթերման խնդիրներին, նորակառույց եկեղեցու շրջակա տարածքում աշխատանքների շարունակմանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր:

Հաջորդիվ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի ներկայացմամբ՝ խորհրդարանը լսել է ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումը:

Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը լսել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի ներկայացրած՝ ««Ներման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, ուստի՝ գլխադասային՝ պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությունն ունենալուց հետո խորհրդարանն անցել է քվեարկության և ընդունել օրենքը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որի ընդունումը, նախարարի փոխանցմամբ, պայմանավորված է 2017թ.-ին ընդունված Սահմանադրությամբ և հայեցկարգային նոր ինստիտուտներով ու դրանից բխող նոր իրավակարգավորումներով: Նախագծով նախատեսվում է կարգավորել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման և կարգավորման ազդեցության գնահատման հիմնադրույթները:

Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:

«Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ պատգամավորներին է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը: Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սուրհանդակային մարմնի կողմից թղթակցության ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված առանձնահատկությունները, կհստակեցվեն սուրհանդակային կապի մարմնի գործունեության իրավական հիմքը, խնդիրները և սկզբունքները:

Խորհրդարանը օրինագիծը քննարկել և ընդունել է առաջին ընթերցմամբ:

Ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվում է ԱՀ ջրային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների կատարելագործում և արդիականացում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելով իրավակիրարկման համար:

Շարունակելով օրինագծերի ներկայացումը՝ Ֆելիքս Գաբրիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կհաստակեցվեն «ԱՀ ջրային ռեսուրսներ» և «օգտագործելի ջրային ռեսուրսներ» հասկացությունները:

Խորհրդարանը քննարկել և ընդունել է նշված երկու օրենքները:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը և Արպատ Ավանեսյանը:

Լրահոս
Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել Ուկրաինայում պատգամավորի են գնդակահարել ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասի Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը «Ազատություն Նիկոլ Փաշինյանին».«ՎԵՏՕ» շարժումը բողոքի ցույց է իրականացնում «Սորոսի» գրասենյակի դիմաց ՝ ուղիղ Dark Ravens՝ «Տղա եղե՛ք» մոտոերթ. Ուղիղ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան 2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը մտադրված է ռուսական ռազմական տեխնիկա գնել Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված (Տեսանյութ) Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլով միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողներին․ ՈՒՂԻՂ Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել. Amnesty International «Իրավունք». Արայիկ Հարությունյանը նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին «Փաստ». Ինչ գույք է ձեռք բերել Կոտայքի մարզպետի տեղակալը և ինչ է հայտարարագրել «Ժողովուրդ». Արտառոց նշանակում ՊՆ-ում «Հրապարակ». Մեծ Բրիտանիայի հետ բարդ հարաբերություններ. ինչ-որ բան այն չէ «Փաստ». Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո «Ժողովուրդ». Պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով օրինագծերի քվեարկություններ են տապալվում «Փաստ». Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ «Հրապարակ». Ինչո՞ւ է ՊԵԿ-ը՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարին «Ժողովուրդ». Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ ջերմուկցիների հետ փակ հանդիպմանը բնապահպանները չմասնակցեն «Փաստ». Հովհաննես Հովհաննիսյանը ոգևորված աշխատում է հայագիտական առարկաների դասավանդման դեմ «Փաստ». Արհամարհական վերաբերմունք և սպառնալիքներ «Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել 749 փախստական Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ և հրաժարական ներկայացնել. Դավիթ Սահակյանց (տեսանյութ) Ապազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում «Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Պաշտոնների նշանակումներ ՊՆ-ում Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան Էլեկտրաէներգիայի անջատումներ մայրաքաղաքում և յոթ մարզերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan